Նկարչություն

Նկարչությունը, որպես զարգացումը խթանող գործունեություն.

Ըստ հոգեբանների ճանաչողական գործընթացների մասնիկներն են՝ զգացողությունը, մտածողությունը, հիշողությունը, ընկալումը, ուշադրությունը և հետևողականությունը: Ճանաչողական գործընթացները մարդուն ուղեկցում են ողջ կյանքի ընթացքում, բայց առավել ակտիվ փուլում են գտնվում մինչև տաս տարեկանը: Իսկ ահա ստեղծագործ անհատի կայացման հիմքերը դրվում են մինչև 6 տարեկանը:

Երեխայի զարգացման վրա դրական ազդող զբաղմունքներից է նկարչությունը: Նկարչության միջոցով փոքրիկները սովորում են ոչ միայն տեսնել և պատկերացնել պատկերները, այլ նաև վերարտադրել դրանք: Երեխան նկարելով արտահայտում է մտքերը, հույզերը և զգացողությունները: Նա պատկերում է իր անհատական վերաբերմունքը շրջապատի վերաբերյալ, ցույց է տալիս, թե ինչն է իր համար առաջնայինը և երկրորդականը:

Նկարչությունը դրական է ազդում նաև՝

- Ինտելեկտի զարգացման,
- Երևակայության զարգացման,
- Խոսքի զարգացման,
- Ընկալողունակության զարգացման վրա: