4-5 տարեկան

4-5 տարեկան երեխաների համար մեր ծրագիրը ներառում է.

• Խոսքի, մտածողության, հիշողության,ուշադրության զարգացում(մեծացնում ենք բառապաշարը, զարգացնում ենք հոդախաղերը, ծանոթանում ենք իրերի դասակարգմանը, իրականացվում են առարկայական գործողություններ, զարգացնում ենք լսողական և տեսողական հիշողությունը, սովորում են ՝ լսել, ընկալել և կրկնօրինակել)
• Զարգացնում ենք կապակցված խոսքը, պատկերավոր երևակայական մտածողությունը, սովորում ենք տրամաբանել,
• Հանրության առաջ ելույթների(public speaking skills) հմտությունների զարգացում,
• Շարժական խաղեր, մարմնամարզություն և երաժշտություն(զարգացնում ենք մեծ և մանր մկանախմբերը, մատիկային գիմնաստիկա, պարում ենք և երաժշտական գործիքները փորձարկում),
• Տարրական մաթեմատիկա ,
• Տառեր և կարդալ (ծանոթանում ենք տառերին),
• Օտար լեզուներին ծանոթացում,
• Պարային, սպորտային խաղեր ( զարգացնում ենք խոշոր մկանախմները , երաժշտական լսողությունը, շարժումների կոորդինացիան, պարում ենք և շարժվում խոչընդոտների միջով)
• Էսթետիկ զարգացում (ծանոթանում ենք նկարչական տեխնիկային, ծեփում, ապլիկացիաներ պատրաստում, զբաղվում ենք թղթապլաստիկայով)
• Ծանոթանում են աշխարհագրության հետ, ճամփորդում են տարբեր երկրներով և աշխարհամասերով: 
• Ուսումնասիրում են բնության առանձնահատկությունները, տարբեր տեղաբնիկներին, նրանց մշակույթը և ավանդույթները: 
• Խմբային հանձնարարությունների կատարման ընթացում, երեխաների մոտ զարգանում է շփման հմտությունները և ուրիշ երեխաների հետ խաղալու ունակությունը: Երեխաները սովորում են աշխատել խմբերում: