3-4 տարեկան

3-4 տարեկան երեխաների համար մեր ծրագիրը ներառում է.

• Խոսքի, մտածողության, հիշողության,ուշադրության զարգացում(մեծացնում ենք բառապաշարը, զարգացնում ենք հոդախաղերը, ծանոթանում ենք իրերի դասակարգմանը, իրականացվում են առարկայական գործողություններ, զարգացնում ենք լսողական և տեսողական հիշողությունը, սովորում ենք ՝ լսել, ընկալել և կրկնօրինակել),
• Օտար լեզուներին ծանոթացում,
• Շարժական խաղեր, մարմնամարզություն և երաժշտություն(զարգացնում ենք խոշոր և մանր մկանախմբերը, մատիկային գիմնաստիկա, պարում ենք և երաժշտական գործիքները փորձարկում)
• Էլեմենտար մաթեմատիկա (ծանոթանում ենք թվերին)
• Տառեր (ծանոթանում ենք տառերին)
• Մտածողության զարգացում ( զարգացնում ենք կապակցված խոսքը, պատկերավոր երևակայական մտածողությունը, սովորում ենք տրամաբանել)
• Պարային, սպորտային ժամ ( զարգացնում ենք երաժշտական լսողությունը, շարժումների կոորդինացիան, պարում ենք և շարժվում խոչընդոտների միջով)
• Էսթետիկ զարգացում (նկարում ենք, ծեփում, ապլիկացիաներ պատրաստում, զբաղվում ենք թղթապլաստիկայով)
• ծանոթանում են աշխարհագրության հետ, ճամփորդում են տարբեր երկրներով և աշխարհամասերով: 
• Ուսումնասիրում են բնության առանձնահատկությունները, տարբեր տեղաբնիկներին, նրանց մշակույթն ու ավանդույթները: 
• Խմբային հանձնարարություննրի կատարման ընթացում, երեխաների մոտ զարգանում են շփման հմտությունները և ուրիշ երեխաների հետ խաղալու ունակությունը: Երեխաները սովորում են աշխատել խմբերով: