ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՃՈՒՅՔՈՎ

Մեր մասին

Bee Land-ը 1-6 տարեկան փոքրիկների և նրանց ծնողների համար յուրահատուկ վայր է, որտեղ բոլորը համախմբված են մեկ նպատակի շուրջ՝ երջանիկ դարձնել մեր փոքրիկներին:

Մեր պատկերացմամբ, երջանիկ է այն փոքրիկը, որը սիրված է, նա՝ ով կյանքի մարտահրավերները ընդունելու և հաղթահարելու հմտություններով է օժտված, նա՝ ում հետաքրքրասիրությունը բավարարված է, նա՝ ում տրված է ստեղծագործելու և իր տաղանդները բացահայտելու ազատություն, նա՝ ում օժանդակում են բացահայտել աշխարհը, նա՝ ում ձեռքից պատրաստ են բռնել և ցույց տալ բնության երանգների բազմազանությունը , նա՝ ով մենակ չէ և ընկերների հետ ուսումնասիրում է մոլորակը՝ ամենավաղ տարիքից այնտեղ իր ուրույն տեղի ու նշանակության պարզ գիտակցումով :

Մեր կենտրոնում, յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակված է հատուկ ծրագիր(կարող եք Ձեր երեխայի տարիքային խմբին համապատասխան ծրագրին ծանոթանալ ՛՛Ձեր փոքրիկը ՛՛ բաժնից), փոքրիկները բացահայտում են իրենց տաղանդները ամենավաղ տարիքից` ներգրավվելով իրենց տարիքին համապատասխան տարաբնույթ պարապմունքների մեջ, որը նրանց համար իրականում խաղ է:

Մեր կենտրոնի մոտեցումը կայանում է նրանում, որ երեխան խաղում է ոչ թե ինչ-որ բան սովորելու համար, այլ սովորում է՝, որովհետև խաղում է:

ԲՄենք այստեղ ենք՝ անելու ամեն հնարավորը, որպեսզի Ձեր երեխայի համար մեզ հետ անց կացրած ժամերը անմոռանալի լինեն: Մեր մասնագետները, մանկական հոգեբանության ոլորտում որակավորված ,փորձառու մանկավարժներ լինելուց բացի, մարդիկ են, որոնք առաջին հերթին սիրում են երեխաներին, գիտակցում են նրանց փխրուն ներաշխարհի բոլոր առանձնահատկությունները , պատրաստ են անելու այս նուրբ , անհատական աշխատանքը, որը, անկասկած, գնահատելի կլինի յուրաքանչուր ծնողի կողմից:


Եվ հիշենք…

Բնությունն ուզում է, որ երեխան երեխա լինի մինչև մեծանալը: Եթե մենք անզգուշորեն խախտենք այս օրինաչափությունը, ապա կստանանք վաղահաս պտուղներ, որոնք ոչ հասունություն կունենան, ոչ համ և շուտ էլ կփչանան: Երեխաները ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց բնորոշ ձևը և ավելի անգիտակից բան, չկա, քան ցանկանալ փոխարինել այն, մեզ՝ մեծերիս համար հասկանալի այլ տարբերակով… Մենք բացահայտում ենք Ձեր երեխաների ներուժը, նպաստում նրանց բազմակողմանի, ներդաշնակ զարգացմանը և պարգևում երջանիկ մանկություն…

Մասնագիտացված խմբակներ